Միջազգային քննություններ
TOEFL Preparation Course
TOEFL-ի անհատական դասընթացը նպատակ ունի խորությամբ ուսումնասիրել քննության բոլոր չորս բաժինները՝ կիրառելով ETS-ի՝ քննության հեղինակների կողմից թողարկված պաշտոնական դասագրքերը, Պարապմունքների ընթացքում նաև կիրառվում է Cambridge, Longman, Barron's, The Princeton Review, Kaplan և Delta հրատարակություններից ընտրված համապատասխան նյութերը։
*Դասընթացը սկսելու համար անհրաժեշտ է անգլերենի առնվազն B2 մակարդակ․ դասընթացի միջին տևողությունը կազմում է 1.5 - 3 ամիս։
Ի՞նչ եք ուսումնասիրելու
- քննությանը արդյունավետ պատրաստվելու ռազմավարությունը
- թեմատիկ և ակադեմիական բառապաշար
- յուրաքանչյուր բաժնի և հարցի տեսակի համար նախատեսված նպատակային առաջադրանքներ
- փորձնական թեստեր
Ինչպե՞ս ենք դասավանդում
- #անհատական և #օնլայն պարապմունքներ
- աշակերտի հետ համաձայնեցվող՝ ճկուն գրաֆիկ
- աշակերտի գիտելիքներին համապատասխան կառուցվող ծրագիր
- մշտական հետադարձ կապ
Ի՞նչ արդյունքներ կարող եք ակնկալել
- քննության 4 բաժիններին համապատասխան գիտելիքներ
- անգլերենի հմտությունների համապարփակ զարգացում
- քննությանը մոտ փորձնական թեստերի միջոցով ձևավորվող ինքնավստահություն
- քննության մրցունակ գնահատական՝ ձեռք բերված փորձի և գիտելիքների շնորհիվ
Ո՞ւմ համար է նախատեսված
Այս դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են հանձնել TOEFL քննությունը։
Դասընթացներին գրանցվելուց առաջ բոլոր ուսանողները անցնում են գիտելիքների գնահատման թեստ։ Դասընթացը մեկնարկում է միայն UAcademy-ի թիմի կողմից հաստատում ստանալուց հետո։