Միջազգային քննություններ

SAT Math Preparation Course

SAT Math-ի անհատական դասընթացը նպատակ ունի ուսանողներին զինել ժամանակի և քննական սթրեսի կառավարման, Desmos գրաֆիկական հաշվիչի և ընդհանուր թեստը հաջողելու համար անհրաժեշտ համապատասխան հմտություններով։

Պարապմունքների ընթացքում օգտագործվում են կազմակերպության կողմից ստեղծված, ինչպես նաև The College Board և այլ հրատարակություններից ընտրված համապատասխան նյութերը։

*Դասընթացը սկսելու համար անհրաժեշտ է ավարտել կազմակերպության PreSAT Math անհատական կուրսը․ SAT Math դասընթացի միջին տևողությունը կազմում է 1 - 2 ամիս։

SAT Math

Ի՞նչ եք ուսումնասիրելու

  • քննությանը արդյունավետ պատրաստվելու ռազմավարությունը
  • ժամանակի և քննական սթրեսի կառավարման հմտություններ
  • ծանոթություն Desmos գրաֆիկական հաշվիչին
  • փորձնական թեստեր

Ինչպե՞ս ենք դասավանդում

  • #անհատական և #օնլայն պարապմունքներ
  • աշակերտի հետ համաձայնեցվող՝ ճկուն գրաֆիկ
  • աշակերտի գիտելիքներին համապատասխան կառուցվող ծրագիր
  • մշտական հետադարձ կապ
  • անցանց և առկա փորձնական քննություններ

Ի՞նչ արդյունքներ կարող եք ակնկալել

  • բարձր գնահատական ստանալու համար անհրաժեշտ հմտություններ
  • խնդիրները՝ անմիջապես «SAT-ական» ոճով արագ լուծելու կարողություն
  • քննությանը մոտ փորձնական թեստերի միջոցով ձևավորվող ինքնավստահություն
  • մաթեմատիկական ամուր գիտելիքներ հետագա համալսարանական առարկաները ավելի լավ սովորելու համար

Ո՞ւմ համար է նախատեսված

Այս դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են հանձնել SAT քննությունը։

Դասընթացներին գրանցվելուց առաջ բոլոր ուսանողները անցնում են գիտելիքների գնահատման թեստ։ Դասընթացը մեկնարկում է միայն UAcademy-ի թիմի կողմից հաստատում ստանալուց հետո։

Դե ինչ, պատրա՞ստ ես