Միջազգային քննություններ

SAT Math Express Course

SAT Math Express անհատական դասընթացը SAT մաթեմատիկայի ինտենսիվ նախապատրաստական ծրագիր է այն ուսանողների համար, որոնք ունեն մաթեմատիկայի որոշակի գիտելիքներ և ցանկանում են արագացված կերպով պատրաստվել SAT քննությանը։

Պարապմունքների ընթացքում օգտագործվում են կազմակերպության կողմից ստեղծված նյութերը, ինչպես նաև The College Board և այլ հրատարակություններից ընտրված համապատասխան նյութերը։

*Դասընթացը սկսելու համար անհրաժեշտ է ավարտել կազմակերպության PreSAT Math անհատական կուրսը․ SAT Math Express դասընթացի միջին տևողությունը կազմում է 2 - 4 ամիս։

SAT Express

Ի՞նչ եք ուսումնասիրելու

  • յուրաքանչյուր թեմային համապատասխան՝ իրական քննությունների հիման վրա կառուցված խնդիրների հավաքածու
  • քննությանը արդյունավետ պատրաստվելու ռազմավարությունը
  • ժամանակի և քննական սթրեսի կառավարման հմտություններ
  • ծանոթություն Desmos գրաֆիկական հաշվիչին
  • փորձնական թեստեր

Ինչպե՞ս ենք դասավանդում

  • #անհատական և #օնլայն պարապմունքներ
  • աշակերտի հետ համաձայնեցվող՝ ճկուն գրաֆիկ
  • աշակերտի գիտելիքներին համապատասխան կառուցվող ծրագիր
  • մշտական հետադարձ կապ
  • անցանց և առկա փորձնական քննություններ

Ի՞նչ արդյունքներ կարող եք ակնկալել

  • ծանոթություն SAT քննության հարցերի ձևաչափին
  • քննությանը մոտ փորձնական թեստերի միջոցով ձևավորվող ինքնավստահություն
  • խնդիրները՝ անմիջապես «SAT-ական» ոճով արագ լուծելու կարողություն
  • բարձր գնահատական ստանալու համար անհրաժեշտ հմտություններ

Ո՞ւմ համար է նախատեսված

Այս դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են հանձնել SAT քննությունը, ունեն մաթեմատիկայի բավարար հիմք, սակայն չունեն բավարար ժամանակ PreSAT Math x SAT Math դասընթացներն անցնելու համար։

Դասընթացներին գրանցվելուց առաջ բոլոր ուսանողները անցնում են գիտելիքների գնահատման թեստ։ Դասընթացը մեկնարկում է միայն UAcademy-ի թիմի կողմից հաստատում ստանալուց հետո։

Դե ինչ, պատրա՞ստ ես