Միջազգային քննություններ

SAT English Preparation Course

SAT English անհատական դասընթացը կենտրոնացած է SAT Evidence-Based Reading and Writing (EBRW) բաժնի տրամաբանությունը հասկանալու և քննությունը հաջողելու համար համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու վրա։ Պարապմունքների ընթացքում օգտագործվում են կազմակերպության կողմից ստեղծված, ինչպես նաև The College Board և այլ հրատարակություններից ընտրված համապատասխան նյութերը։

*Դասընթացը սկսելու համար անհրաժեշտ է անգլերենի առնվազն B2/C1 մակարդակ, ընթերցանության ու վերլուծական հմտությունների և քերականության գիտելիքների բավարար հիմք․ դասընթացի միջին տևողությունը կազմում է 1.5 - 3 ամիս։

SAT English

Ի՞նչ եք ուսումնասիրելու

  • քննությանը արդյունավետ պատրաստվելու ռազմավարությունը
  • թեմատիկ ու ակադեմիական բառապաշար և բառերի իմաստի ընկալում համատեքստում
  • տեքստի իմաստի, ենթատեքստի և հեղինակի մտքի վերլուծություն
  • քերականական կանոններ, նախադասությունների կառուցում և խմբագրում
  • յուրաքանչյուր բաժնի և հարցի տեսակի համար նախատեսված նպատակային առաջադրանքներ
  • փորձնական թեստեր

Ինչպե՞ս ենք դասավանդում

  • #անհատական և #օնլայն պարապմունքներ
  • աշակերտի հետ համաձայնեցվող՝ ճկուն գրաֆիկ
  • աշակերտի գիտելիքներին համապատասխան կառուցվող ծրագիր
  • մշտական հետադարձ կապ

Ի՞նչ արդյունքներ կարող եք ակնկալել

  • բարձր գնահատական ստանալու համար անհրաժեշտ հմտություններ
  • քերականական և վերլուծական հմտությունների ամրապնդում
  • քննությանը մոտ փորձնական թեստերի միջոցով ձևավորվող ինքնավստահություն
  • անգլերենի հմտությունների համապարփակ զարգացում

Ո՞ւմ համար է նախատեսված

Այս դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են հանձնել SAT English (EBRW) քննությունը։

Դասընթացներին գրանցվելուց առաջ բոլոր ուսանողները անցնում են գիտելիքների գնահատման թեստ։ Դասընթացը մեկնարկում է միայն UAcademy-ի թիմի կողմից հաստատում ստանալուց հետո։

Դե ինչ, պատրա՞ստ ես