Միջազգային քննություններ
PreTOEFL Course
PreTOEFL ծրագիրը մշակված է TOEFL քննության նախապատրաստական փուլում գտնվող ուսանողներին ամուր լեզվական հիմքով ապահովելու համար: Ծրագրի ընթացքում ուսանողները կզարգացնեն իրենց ընթերցանության, լսելու, խոսելու և գրելու՝ TOEFL քննության համար անհրաժեշտ հմտությունները:
*Դասընթացը սկսելու համար անհրաժեշտ է անգլերենի առնվազն B1 մակարդակ․ դասընթացի միջին տևողությունը կազմում է 2 - 6 ամիս։
Ի՞նչ եք ուսումնասիրելու
- TOEFL քննության կառուցվածքն ու պահանջվող հմտությունները
- քերականական նյութեր՝ անգլերենի մակարդակը բարելավելու համար
- համապատասխան բառապաշարը
- քննական հմտությունները թեստավորող հատուկ վարժություններ
Ինչպե՞ս ենք դասավանդում
- #անհատական և #օնլայն պարապմունքներ
- աշակերտի հետ համաձայնեցվող՝ ճկուն գրաֆիկ
- աշակերտի գիտելիքներին համապատասխան կառուցվող ծրագիր
- մշտական հետադարձ կապ
Ի՞նչ արդյունքներ կարող եք ակնկալել
- անգլերենի քերականության և շարահյուսության գիտելիքների զարգացում
- ընդհանուր եվրոպական շրջանակի (CEFR) չափորոշիչներով՝ անգլերենի B2/C1 մակարդակ
- ավելի մեծ վստահություն անգլերենի ակադեմիական և ամենօրյա կիրառման մեջ
- TOEFL քննության ձևաչափի և հմտությունների լավ իմացություն՝ բուն դասընթացի սկսելուց առաջ
Ո՞ւմ համար է նախատեսված
PreTOEFL դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ունեն անգլերենի առնվազն B1 մակարդակ և ցանկանում են հետագայում հանձնել TOEFL քննությունը։
Դասընթացներին գրանցվելուց առաջ բոլոր ուսանողները անցնում են գիտելիքների գնահատման թեստ։ Դասընթացը մեկնարկում է միայն UAcademy-ի թիմի կողմից հաստատում ստանալուց հետո։