Միջազգային քննություններ
PreSAT Math Course
PreSAT Math ծրագիրը մշակված է SAT մաթեմատիկա քննության նախապատրաստական փուլում գտնվող ուսանողներին քննության համար պահանջվող համապատասխան մաթեմատիկական գիտելիքներով ապահովելու համար։
*Դասընթացը սկսելու համար անհրաժեշտ է հանրահաշվական գիտելիքների մինիմալ մակարդակ․ դասընթացի միջին տևողությունը կազմում է 2 - 4 ամիս։
Ի՞նչ եք ուսումնասիրելու
- հանրահաշվական և երկրաչափական հիմնական գիտելիքներ
- կազմակերպության կողմից մշակված՝ 26 թեմայից կազմված ծրագիր
- յուրաքանչյուր թեմային համապատասխան՝ իրական քննությունների հիման վրա կառուցված խնդիրների հավաքածու
- SAT քննության հարցերի ձևաչափերը և առաջադրանքների տեսակները
Ինչպե՞ս ենք դասավանդում
- #անհատական և #օնլայն պարապմունքներ
- աշակերտի հետ համաձայնեցվող՝ ճկուն գրաֆիկ
- աշակերտի գիտելիքներին համապատասխան կառուցվող ծրագիր
- մշտական հետադարձ կապ
- անցանց և առկա փորձնական քննություններ
Ի՞նչ արդյունքներ կարող եք ակնկալել
- քննության ընթացքում թեստավորվող համապատասխան գիտելիքների ամուր հիմք
- ծանոթություն SAT քննության հարցերի ձևաչափին
- խնդիրները՝ անմիջապես «SAT-ական» ոճով արագ լուծելու կարողություն
- SAT Math դասընթացը սկսելու համար պահանջվող գիտելիքների բավարար մակարդակ
Ո՞ւմ համար է նախատեսված
Դասընթացը նախատեսված է այն աշակերտների համար, ովքեր սովորում են 9-12-րդ դասարաններում և ցանկանում են հետագայում հանձնել SAT քննությունը։
Դասընթացներին գրանցվելուց առաջ բոլոր ուսանողները անցնում են գիտելիքների գնահատման թեստ։ Դասընթացը մեկնարկում է միայն UAcademy-ի թիմի կողմից հաստատում ստանալուց հետո։