Միջազգային քննություններ

PreIELTS Course

PreIELTS ծրագիրը մշակված է IELTS քննության նախապատրաստական փուլում գտնվող ուսանողներին ամուր լեզվական հիմքով ապահովելու համար: Ծրագրի ընթացքում ուսանողները կզարգացնեն իրենց ընթերցանության, լսելու, խոսելու և գրելու՝ IELTS քննության համար անհրաժեշտ հմտությունները:

*Դասընթացը սկսելու համար անհրաժեշտ է անգլերենի առնվազն B1 մակարդակ․ դասընթացի միջին տևողությունը կազմում է 2 - 6 ամիս։

PreIELTS

Ի՞նչ եք ուսումնասիրելու

  • IELTS քննության կառուցվածքն ու պահանջվող հմտությունները
  • քերականական նյութեր՝ անգլերենի մակարդակը բարելավելու համար
  • համապատասխան բառապաշարը
  • քննական հմտությունները թեստավորող հատուկ վարժություններ

Ինչպե՞ս ենք դասավանդում

  • #անհատական և #օնլայն պարապմունքներ
  • աշակերտի հետ համաձայնեցվող՝ ճկուն գրաֆիկ
  • աշակերտի գիտելիքներին համապատասխան կառուցվող ծրագիր
  • մշտական հետադարձ կապ

Ի՞նչ արդյունքներ կարող եք ակնկալել

  • անգլերենի քերականության և շարահյուսության գիտելիքների զարգացում
  • ընդհանուր եվրոպական շրջանակի (CEFR) չափորոշիչներով՝ անգլերենի B2/C1 մակարդակ
  • ավելի մեծ վստահություն անգլերենի ակադեմիական և ամենօրյա կիրառման մեջ
  • IELTS քննության ձևաչափի և հմտությունների լավ իմացություն՝ բուն դասընթացի սկսելուց առաջ

Ո՞ւմ համար է նախատեսված

PreIELTS դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ունեն անգլերենի առնվազն B1 մակարդակ և ցանկանում են հետագայում հանձնել IELTS քննությունը։

Դասընթացներին գրանցվելուց առաջ բոլոր ուսանողները անցնում են գիտելիքների գնահատման թեստ։ Դասընթացը մեկնարկում է միայն UAcademy-ի թիմի կողմից հաստատում ստանալուց հետո։

Դե ինչ, պատրա՞ստ ես