Բլոգ · Success Stories
700+ SAT սքոր առաջին փորձից
Էլենը հաջողեց SAT Math-ում հասնել 730 սքորի՝ մեր շաբաթական մենթորական նիստերի և իրական քննության պես մոդուլների շնորհիվ։

Առաջին քայլերը
Էլենը սկսեց PreSAT ծրագրից, որտեղ աշխատեցինք տրամաբանական մտածողության և ընթերցանության արագության վրա։ Կարճ հարցաշարերը ցույց տվեցին, թե որ թեմաները պետք է խորացնել։
Նա կազմեց սխալների օրագիր՝ նշելով յուրաքանչյուր սխալի պատճառը։ Դա օգնեց հաջորդ շաբաթների ընթացքում կենտրոնանալ կոնկրետ հմտությունների վրա։
Ինչ բերեց արդյունքը
Շաբաթական մենթորական հանդիպումները դարձան հիմնական խթանը։ Յուրաքանչյուր մոդուլից հետո վերանայում էինք հաշվարկի քայլերը և ստեղծում միկրովարժություններ, որոնք ուղղված էին թույլ կողմերին։
Practice test-երի վերջին փուլում Էլենը արդեն պահպանում էր ժամանակի բալանսը և ստանում էր կայուն բարձր միավորներ։ Քննության օրը ոչ մի անակնկալ չկար։
- Օրական 30 րոպե mental math և արագ ընթերցանություն
- Համատեղված վարժություններ՝ գրավոր և խոսքային reasoning-ի համար
- Հանգստի և քնի ռեժիմ՝ քննության նախօրեին